Կազմակերպության առաքելությունը
Խթանել համայնքային զարգացումը, քաղաքացիական մասնակցությունն ու նախաձեռնողականությունը:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
ՀԿ-ի գործունեության առարկան է՝ աջակցել Հայաստանի Հանրապետության մասնակցային համայնքային զարգացմանը՝ համայնքային խնդիրների հանդեպ համայնքի անդամների սեփականության գիտակցման խորացման, համայնքի համախմբման, համայնքում առկա խնդիրների հայտնաբերման, առաջնահերթությունների որոշման ու լուծման գործում համայնքի ներուժի համախմբման և մասնակցության ապահովմամբ:
ՀԿ-ն օրենքով սահմանված կարգով կոչված է իրականացնելու հետևյալ նպատակները և խնդիրները.
ա) նպաստել համայնքի ներգրավմանը համայնքային զարգացման ծրագրերի մշակմանը, իրականացմանն ու մոնիտորինգին, համայնքի բյուջեի ձևավորման գործընթացին՝ համայնքի իրազեկության բարձրացման, կարողությունների զարգացման ու համայնքի համախմբման միջոցով,
բ) ակտիվորեն համագործակցել Թումանյանի տարածաշրջանի տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ /ՏԻՄ-երի/ և ՀՀ մարզի մարզպետարանի հետ՝ ապահովելու համայնքներում ծառայություն մատուցողների պատասխանատվության բարձրացմանը և թափանցիկության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև աջակցել ՏԻՄ կարողությունների զարգացմանը,
գ) նպաստել աղքատության հաղթահարմանը և ՀՀ մարզի Թումանյանի տարածաշրջանի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ այս գործընթացում առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երեխաների, սահմանամերձ համայնքների և փախստականների հիմնախնդիրների լուծմանը
դ) նպաստել քաղաքացիական հասարակության ձևավորմանը, քաղաքացիական արժեքների տարածմանը և քաղաքացիական գիտակցության արմատավորմանը համայնքային բնակչության շրջանում,
ե) նպաստել երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանությանը (այդ թվում՝ կրթական, առողջապահական, մշակութային, և այլն) և խրախուսել երեխաների մասնակցությունն իրենց վերաբերող որոշումների ընդունման գործընթաին՝ համաձայն Երեխայի իրավունքների մասին միջազգային կոնվենցիայի պահանջների,
զ) աջակցել տեղական ինքնակառավարման մարմինների, ՀՀ Լոռու մարզի մարզպետարանի, ինչպես նաև ոչ կառավարական շահագրգիռ կազմակերպությունների ցանկացած գործունեության, որը միտված է համայնքների սոցիալ-տնտեսական և բնապահպանական զարգացմանը և ՀԿ-ի խնդիրների լուծմանը,
է) նպաստել երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական կենսապայմանների բարելավմանը,
ը) նպաստել պետություն, եկեղեցի, հասարակական կազմակերպություն և անհատ փոխադարձ կապը հաստատելուն,
Մարզային կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Գյուղական համայնքների զարգացում
  • Գնահատում և մոնիթորինգ
  • Մարդու իրավունքներ և իրավագիտակցություն
  • Ոչ ֆորմալ ուսուցման զարգացում և ծրագրեր
  • Տարածաշրջանային համագործակցություն
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Օլեգ Դուլգարյան
Էլ․ փոստ: ccms.ngo@gmail.com
Վայր: Լոռու մարզ
Հասցե համացանցում: http://armccms.org/
Հեռախոսահամար: +37425324443
Ֆաքս: +37425324443