Կազմակերպության առաքելությունը
Կազմակերպության առաքելությունն է միավորել Արցախի երիտասարդ գիտնականներին և մասնագետներին, նպաստել նրանց ստեղծագործական զարգացմանը, ձևավորել նրանց մասնագիտական աճի համար բարենպաստ մթնոլորտ, աջակցել Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միջազգային ինտեգրմանը, ինչպես նաև ՀՀ-ի և Արցախի հասարակական կյանքին նրանց ակտիվ մասնակցությանը:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
Կազմակերպության խնդիրներն են`
• աջակցել Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների գիտակրթական նախաձեռնություններին, խրախուսել երիտասարդների գիտական ձեռքբերումները,
• իրականացնել գիտական հետազոտություններ Արցախի կազմավորման և պետականաշինության տարբեր ոլորտների և փուլերի վերաբերյալ` այդ համատեքստում հատուկ ուշադրություն դարձնելով նաև ղարաբաղյան հիմնախնդրի մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը,
• երիտասարդ գիտնականների և մասնագետների մասնակցությամբ կազմակերպել գիտաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, դպրոցներ, դասընթացներ, գիտահանրամատչելի դասախոսություններ և այլ գիտակրթական միջոցառումներ,
• նպաստել երիտասարդ գիտնականների և մասնագետների գիտական հետազոտությունների տեղեկատվական ապահովմանը և կարողությունների զարգացմանը,
• աջակցել Արցախում գիտական սերնդափոխության իրականացմանը և խթանել միջսերնդային երկխոսությունը,
• գիտության ոլորտում երիտասարդ գիտնականների և մասնագետների նորագույն ձեռքբերումների հանրայնացում և երիտասարդության շրջանում գիտությամբ զբաղվելու քարոզչության իրականացում,
• աջակցել երիտասարդ գիտնականների և մասնագետների վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանը,
• խրախուսել ակտիվ գիտական գործունեություն ծավալող, ինչպես նաև միջազգային գիտական պարբերականներում հոդվածներ հրապարակող երիտասարդ գիտնականներին ու մասնագետներին,
• աջակցել ՀՀ-ի և Արցախի սահմաններից դուրս կազմակերպվող տարբեր գիտական միջոցառումներին երիտասարդ գիտնականների և մասնագետների մասնակցությանը,
• նպաստել մարդու իրավունքների, ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական կառույցների, գործընթացների, իրավական արժեքների, իրավական և քաղաքական մշակույթի արմատավորմանն ու կայացմանը:
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Երիտասարդական գիտական ծրագրեր
  • Երիտասարդական ուսումնասիրություններ
  • Երիտասարդական քաղաքականություն
  • Մարդու իրավունքներ և իրավագիտակցություն
  • Քաղաքացիական հասարակության զարգացում
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Ս.Պետիկյան
Էլ․ փոստ: aegmm.hk@gmail.com
Վայր: Ք․ Երևան
Հասցե համացանցում: www.aegmm.org
Հեռախոսահամար: +37497277770