Կազմակերպության առաքելությունը
Կազմակերպության հիմնական նպատակն է` նպաստել Հայաստանի Հանրապետությունում ժուռնալիստիկայի զարգացմանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ձևավորմանն ու կայացմանը, ինչպես նաև երիտասարդութան այլընտրանքային կրթության խթանմանը:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
ա) աջակցել երիտասարդ ժուռնալիստների կրթության կազմակերպմանը, գիտական և մասնագիտական գործունեության իրականացմանը,
բ) նպաստել երիտասարդ ժուռնալիստների հասարակական ակտիվության բարձրացմանը,
գ) կազմակերպել երիտասարդ ժուռնալիստների մասնակցությամբ լրատվական դաշտի ուսումնասիրություններ և գիտական հետազոտություններ,
դ) երիտասարդ ժուռնալիստների կողմից կատարվող գիտական, մասնագիտական աշխատանքների տպագրման, հրապարակման նպատակով կազմակերպել պարբերական հրատարակություններ« հաղորդումներ,
ե) կազմակերպության խնդիրների իրականացման համար տեղական և միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ իրականացնել մասնագիտական դասընթացներ, գիտահետազոտական ծրագրեր« տարաբնույթ ֆորումներ (կլոր սեղաններ, սեմինարներ, գիտաժողովներ, համաժողովներ և այլն),
զ) նպաստել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական համակարգին համապատասխան լրատվական դաշտի ձևավորմանն ու կայացմանը,
է) համագործակցել քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտների հետ, նպաստել Հայաստանի Հանրապետությունում հասարակական սեկտորի զարգացմանը:
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Երիտասարդական գիտական ծրագրեր
  • Երիտասարդական տեղեկատվություն
  • Լոբբինգ և քարոզչություն
  • Հանրային հարաբերություններ և մարկետինգ
  • Մուլտիմեդիա (ֆոտո, վիդեո և այլն)
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Արման Ղազարյան
Էլ․ փոստ: ayj.ngo@gmail.com
Վայր: Ք․ Երևան
Հեռախոսահամար: (+374)96757277