Կազմակերպության առաքելությունը
Կազմակերպության առաքելությունն է միավորել ԵՊՀ երիտասարդ գիտնականներին և դասախոսներին, նպաստել ԵՊՀ երիտասարդ գիտնականների և դասախոսների գիտական և ստեղծագործական զարգացմանը, ձևավորել նրանց մասնագիտական աճի համար բարենպաստ մթնոլորտ, աջակցել ԵՊՀ երիտասարդ գիտնականների և դասախոսների միջազգային ինտեգրմանը, ինչպես նաև ՀՀ հասարակական կյանքին նրանց ակտիվ մասնակցությանը:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
Կազմակերպության խնդիրներն են.
1. աջակցել ԵՊՀ երիտասարդ գիտնականների և դասախոսների նախաձեռնություններին, խրախուսել երիտասարդների գիտական հետաքրքրությունները,
2. երիտասարդ գիտնականների առջև ծառացած խնդիրների բացահայտում, դրանց լուծման ուղղությամբ ծրագրերի մշակում և իրականացում, այդ խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացում, համագործակցություն ՀՀ պետական մարմինների, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ,
3. երիտասարդ գիտնականների և մասնագետների ներուժի համախմբում,
4. երիտասարդ գիտնականների և մասնագետների գիտական աշխատանքների և այլ նյութերի հրատարակում,
5. երիտասարդ գիտնականների միջազգային համագործակցության խթանում,
6. երիտասարդ գիտնականների իրավունքների և շահերի պաշտպանություն,
7. հանրային կյանքում երիտասարդ գիտնականների և դասախոսների մասնակցությունը խթանող ծրագրերի ձեռնարկում, նրանց ներգրավում իրենց առնչվող հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին,
8. երիտասարդ գիտնականներին իրավական, սոցիալական, տեղեկատվական և այլ աջակցության տրամադրում,
9. փորձագիտական եզրակացությունների մշակում համապատասխան մարմինների համար երիտասարդների կադրային, կրթական, գիտատեխնիկական և սոցիալական քաղաքականության արդյունավետության բարձրացման նպատակով,
10. երիտասարդ գիտնականների և մասնագետների մասնակցությամբ գիտական կոնֆերանսների, սեմինարների, դպրոցների, դասընթացների, գիտահանրամատչելի դասախոսությունների և այլ գիտակրթական միջոցառումների կազմակերպում և իրականացում:
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Երիտասարդական գիտական ծրագրեր
  • Երիտասարդական ուսումնասիրություններ
  • Երիտասարդական քաղաքականություն
  • Ոչ ֆորմալ ուսուցման զարգացում և ծրագրեր
  • Ստեղծարարության և նորարարության խթանում
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Կ. Խաչատրյան
Էլ․ փոստ: youngscientist.ysu@gmail.com
Վայր: Ք․ Երևան
Հեռախոսահամար: +37499992123