Կազմակերպության առաքելությունը
Կազմակերպության տեսլականն է՝
Ունենալ առանց հիմնախնդիրների երիտասարդություն, ովքեր կապրեն ժողովրդավարական և օրինական հայրենիքում։

Կազմակերպության առաքելությունն է՝
Նպաստել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական մեխանիզմների ստեղծմանն ու տարածմանը, մարդու իրավունքների և շահերի պաշտպանությանը և օրենքի գերակայության ապահովմանը։
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
Աջակցել ՀՀ-ում արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը իրականացման գործընթացներին,
աջակցել ՀՀ-ում արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը և ընտրական ինստիտուտի կայացմանը,
նպաստել քաղաքացական հասարակության կառույցների կարողությունների հզորացմանը և կայացմանը,
նպաստել հասարակության շրջանում շահերի և իրավունքների պաշտպանության մեխանիզմների ստեղծման և տարածման գործընթացներին,
Նպաստել հայ, թուրթ և ադրբեջանցի երիտասարդների միջև երկխոսության հաստատմանը,
Ստեղծել համագործակցություն և փոխվստահություն տարածաշրջանային երկրների երիտասարդության միջև,
խթանել ժողովրդավարական գործընթացները, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանությունը և հասարակության մասնակցությունը երկրի կառավարման գործընթացներում,
պատերազմների, բռնությունների քարոզչության և նման այլ բացասական երևույթների դեմ պայքար,
աջակցությունը միջազգային համաձայնագրերի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության այլ միջազգային իրավական ակտերով ստանձնած պարտավորությունների կատարմանը,
իրավապաշտպան օրենսդրության և իրավապաշտպան գաղափարների քարոզչություն գիտաժողովների, սեմինար-դասընթացների, հանդիպումների, կլոր սեղանների և այլ միջոցառումների իրականացման միջոցով
խթանել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կանանց և երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությանը՝ մասնավորապես պետական և ոչ պետական մանկատների, ցերեկային կենտրոնների, գիշերօթրիկ հաստատությունների, խնամքի և պաշտպանության կենտրոնների շրջանում։
խթանել ՀՀ-ում հետիոտների և ավտովարորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը,
իրականացնել հետիոտների և ավտովաորդների գիտելիքների և իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրեր մասնավորապես՝ սեմինար-դասընթացներ, հանդիպում-քննարկումներ, համաժողովներ, միջազգային գիտաժողովներ, ֆլեշ-մոբեր, վերապատրաստումներ և այլն,
մշակել և իրականացնել այնպիսի ծրագրեր և միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը,
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Գնահատում և մոնիթորինգ
  • Եվրոպական համագործակցություն և ինտեգրացիա
  • Պայքար ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ
  • Մարդու իրավունքներ և իրավագիտակցություն
Քարտեզ
Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Արա Մելիքջանյան
Էլ․ փոստ: logosngo@gmail.com
Վայր: Շիրակի մարզ
Հասցե համացանցում: www.logosngo.org
Հեռախոսահամար: +37431253330
Ֆաքս: +37431253330