Կազմակերպության առաքելությունը
Միավորելով երիտասարդական ակումբներին` բարձրացնել երիտասարդ սերնդի դերը պետության մեջ ու քաղաքացիական հասարակության կայացման գործում:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
Զարգացնել երիտասարդական ակումբային շարժումը, խրախուսել բաց երիտասարդական աշխատանքը, միավորել երիտասարդական ակումբներին, խորացնել կազմակերպված երիտասարդության փոխօգնությունն ու համագործակցությունը, . կապեր հաստատել և ընդլայնել գործակցությունն ու փորձի փոխանակումը արտասահմանյան, միջազգային և Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների հետ, նպաստել երիտասարդական տեղեկատվական ցանցի ստեղծմանն ու զարգացմանը, միջազգային երիտասարդական ծրագրերի իրականացմանը, հայկական երիտասարդական կազմակերպությունների համագործակցությանը, . նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանն ու ժողովրդարավարության ամրապնդմանը, ընտրական համակարգերի զարգացմանը, նպաստել Հայաստանում սոցիալական, իրավական պետության և քաղաքացիական հասարակության կայացմանը, . երիտասարդական աշխատանքում կիրառել ոչ ֆորմալ կրթության մեթոդները, կազմակերպել ուսուցողական դասընթացներ, համաժողովներ, փառատոններ, ցուցահանդեսներ, ճամբարներ, քարոզարշավներ, գիտաժողովներ և այլ միջոցառումներ, իրականացնել հետազոտություններ:
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Երիտասարդական ուսումնասիրություններ
  • Երիտասարդական տեղեկատվություն
  • Միջազգային համագործակցություն
  • Կամավորական աշխատանքի զարգացում
  • Ոչ ֆորմալ ուսուցման զարգացում և ծրագրեր
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Ատոմ Մխիթարյան
Էլ․ փոստ: office@fyca.net
Վայր: Ք․ Երևան
Հասցե համացանցում: www.fyca.net
Հեռախոսահամար: +37410588768
Ֆաքս: +37410588768