Կազմակերպության առաքելությունը
Նպաստել երիտասարդների կյանքի որակի բարձրացմանը` երիտասարդակենտրոն մոտեցմամբ։

ԵՆԿ-ը տեսլականը՝

Նախաձեռնող, մրցունակ և բարեկեցիկ երիտասարդ։
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն երիտասարդական աշխատանքի բնագավառում փորձ ունեցող և այդ ոլորտում ճանաչված մի խումբ երիտասարդների կողմից հիմնադրված հասարակական կազմակերպություն է:

Կազմակերպության նպատակներն են՝

- Աջակցել երիտասարդների սոցիալ-տնտեսական
վիճակի բարելավմանը:
- Խթանել երիտասարդների նախաձեռնողականությունը:
- Նպաստել հասարակության մեջ երիտասարդության դերի բարձրացմանը:

* ԵՆԿ-ն համակարգում է՝

- Հայաստանում Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնի գործունեությունը:
- «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի գործունեությունը:

*ԵՆԿ-ն հանդիսանում է՝

- Հայաստանում ՍԱԼՏՕ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի «Երիտասարդությունը Շարժման մեջ» ծրագրի տեղեկատվական ներկայացուցիչների ցանցի անդամ:
- «Երիտասարդ խաղաղարարների միացյալ ցանց»-ի անդամ:
- Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից աջակցվող «Կամավոր Ընդգրկող Կազմակերպություններ»-ի ցանցի անդամ:
- Հայաստան-Թուրքիա «Առանց Սահմանների Նախաձեռնություն» ՀԿ պլատֆորմի անդամ:
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Երիտասարդների անհատական զարգացում
  • Երիտասարդների զբաղվածություն
  • Երիտասարդների քաղաքական մասնակցություն
  • Միջմշակութային ուսուցում
  • Ոչ ֆորմալ ուսուցման զարգացում և ծրագրեր
Քարտեզ
Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Արթուր Նաջարյան
Էլ․ փոստ: yic@yic.am
Վայր: Շիրակի մարզ
Հասցե համացանցում: yic@yic.am
Հեռախոսահամար: +374 95 91 91 97