Կազմակերպության առաքելությունը
Կազմակերպության գործունեության հիմնական առաքելությունն է` ազգային երիտասարդական քաղաքականության շրջանակներում արդյունավետ և նպատակային պետական երիտասարդական ծրագրերի իրականացումը, երիտասարդների հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև երիտասարդական հասարակական նախաձեռնությունների սատարումն ու հասարակական կազմակերպությունների գործունեությանը պետական աջակցության ցուցաբերումը:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
Կազմակերպության գործունեության խնդիրներն են`
1) ազգային երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման համար Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակված պետական նպատակային ծրագրերի ու միջոցառումների իրականացումը.
2) ազգային երիտասարդական քաղաքականության առաջնայնությունների համատեքստում երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև երիտասարդների ոչ ֆորմալ խմբերի ծրագրերի իրականացմանն աջակցության ցուցաբերումը.
3) ազգային երիտասարդական քաղաքականության պետական և ոչ պետական հատվածների փոխգործակցությանն ուղղված միջոցառումների իրականացումը.
4) երիտասարդական նախաձեռնությունների համակողմանի աջակցությունը.
5) երիտասարդների հիմնախնդիրների վերաբերյալ տարբեր ուսումնասիրությունների իրականացումը, համապատասխան տվյալների բազաների ձևավորումը, վերլուծությունը և հրապարակումը.
6) երիտասարդների մասնակցությունը խթանող դասընթացներին, սեմինարներին, համաժողովներին, այլ կրթական ուղղվածություն ունեցող միջոցառումների կազմակերպումը և երիտասարդների ոչ ֆորմալ կրթությանն աջակցությունը.
7) երիտասարդական համաժողովների և տարբեր այլ հավաքների կազմակերպումը, հրատարակումների իրականացումը, խորհրդատվության տրամադրումը, տեղեկատվության տարածումը.
8) օտարերկրյա և միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցությունը.
9) երիտասարդների շարժունակությունը և տարբեր ծառայությունների մատչելիությունը խթանող ծրագրերի իրականացումը.
10) երիտասարդական աշխատանքի խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը, կամավորական աշխատանքների խրախուսումը.
11) ժամանակակից տեղեկատվական համակարգերի ներդրմամբ և երիտասարդական աշխատանքի արդի այլ գործիքների կիրառմամբ ինովացիոն ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը.
12) երիտաuարդների կարողությունների և ունակությունների բացահայտումը և որոշումը.
13) երիտասարդության զբաղվածությանն ուղղված ծրագրերի իրականացումը.
14) հաշմանդամ երիտասարդների համար հավասար հնարավորությունների ընձեռմանը և հասարակական կյանքի ակտիվ ինտեգրմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Պետական ոչ առևտրային կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Երիտասարդական ուսումնասիրություններ
  • Երիտասարդական քաղաքականություն
  • Երիտասարդների զբաղվածություն
  • Ոչ ֆորմալ ուսուցման զարգացում և ծրագրեր
  • Քաղաքացիական հասարակության զարգացում
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Դավիթ Հայրապետյան
Էլ․ փոստ: yehc@msy.am
Վայր: Ք․ Երևան
Հասցե համացանցում: www.erit.am
Հեռախոսահամար: +37477104547